top of page
Writer's pictureBook Fest

Hasmik Simonyan


Բանաստեղծ, թարգմանիչ, խմբագիր։ 2018 թվականին արժանացել է Գրքի երևանյան երկրորդ փառատոնի երկրորդ մրցանակին։

Հասմիկ Սիմոնյանը հեղինակել է բանաստեղծությունների երկու գիրք՝ «Լուսնոտ բառեր» (2005), «Թափթփված սենյակներ» (2010): Համահեղինակն է «Կանայք, որ փոխեցին աշխարհը» գրքի մատենաշարի:

Արժանացել է մի շարք մրցանակների. Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակի գրականության բնագավառում (2006), «Գրաթերթ», «Գրանիշ» ամսագրերի մրցանակի մի քանի անվանակարգերում, Գալուստ Կիւլպէնկեանի «Խօսք առ» մրցանակի (2020):

Թարգմանվել է 14 լեզվով՝ ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, ուկրաիներեն, իտալերեն, իսպաներեն, պարսկերեն, թուրքերեն, սերբերեն, լեհերեն, վրացերեն, հինդի, ուելսերեն:




***

Փակիր աչքերդ, տղաս,

արցունքի պես թեթև մարմինդ

հանձնում ենք հողին:

Ասե՞լ, որ սա պատերազմ էր

գրքերի ու մարդկանց միջև,

և հաղթեցին ճանճերը

սատկած

և մեր կոփված ձիերը, նժույգները մեր քաջ

կեսգիշերանց դարձան

հեկեկացող աթոռ

այս տևական անքնության պատճառով

կոպերիս տակ անվերջ ձյուն է մաղվում

և հիմա դու այն ես, տղաս,

ինչ ես ափով եմ զգում - մոխիր


ասե՞լ, որ դու չկաս,

կամ մարմինդ չգտանք,

կրակահերթը գզգզել էր քեզ,

դու թափանցիկ էիր, ու երբ բարձրացրեցինք,

ճակատիդ բաց վերքից լույսի շող ընկավ:

ամբողջ գիշեր հոսեցիր, տղաս.

կարմիր երգ էր մարմինդ խոնավ:

լուսադեմին ջերմում էիր նորից,

խնդրեցիր քեզ բարձրացնել տանիք…

և ինչպե՞ս փակել աչքերդ, տղաս, և ինչպե՞ս քիչ-քիչ սովորել մեռնել,

դու իջնող ձյունն էիր և իմաստը ձյան,

և ինչպե՞ս սանրել մազերը, կծել խնձորն այս առողջ,

գլուխը դնել պոեզիայի փափուկ հետույքին,

քնել,

երազում տեսնել երազներ և ոչ թե մառազմ:

ինչպես ասել, տղաս,

որ դու հիմա ծանր ես թարթիչի չափ

և կուրծքդ՝ կրծոտած բառերով լի սափոր՝ քարով ջարդված,

ինչ բառերով պատմել քեզ այս ձյունը, թափորը մարդկանց,

ինչպես ասել քեզ, որ դու չկաս…

6 views

Recent Posts

See All

Comentarios


bottom of page